Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստներ Whoscored.com-ի վարկածով ընդգրկվել են Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի երրորդ ու չորրորդ տուրերի արդյունքում կազմված խորհրդանշական հավաքականում:

Թիմում տեղ են գտել Կամո Հովհաննիսյանը (7.2) Գագիկ Դաղբաշյանը (7.4), Գեւորգ Ղազարյանը (7.4), Մարկոս Պիզելին (7.1) ու Հենրիխ Մխիթարյանը (8.5):

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած նախորդ խաղում Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով հաղթել էր մակեդոնացիներին, իսկ դրանից 3 օր առաջ նվազագույն հաշվով տնային պարտություն էր կրել Ջիբրալթարից:

Չորրորդ տուրից հետո հայկական թիմը 6 միավորով երկրորդն է D դիվիզիոնի չորրորդ խմբում: Խմբի առաջատար Մակեդոնիան ունի 9 միավոր: Ջիբրալթարն ունի 6 միավոր, իսկ Լիխտենշտեյնը՝ 3:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյին: