Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը, 23-24-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև։
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է թույլ անձրև։