Սեպտեմբերի 9-ին Միացյալ Nահանգներում ծնվել է դերասան Մոսո Կարապետյանի և յոգայի ուսուցչուհի Քրիստինա Հովհաննիսյանի առաջնեկը: Զույգը տղա է ունեցել, ում անվանել են Լեո: Քրիստինան երեխայի առաջին պրոֆեսիոնալ լուսանկարները վստահել է BlogNews.am-ին և պատմել իրենց կյանքի նոր փուլի մասին:
Շատ հայտնիներ հրաժարվում են երեխային ցույց տալուց, բայց Քրիստինան առաջին իսկ օրերից հրապարակել է որդու լուսանկարը: Ասում է՝ թաքցնելու իմաստը չի հասկանում և բալիկի համար գեղեցիկ ֆոտոշարք է արել:
Քրիստինան նշում է, որ մայրանալու հարցում չի շտապել. «Շատ լավ գիտակցում էի պատասխանատվության զգացումը, չնայած չէի պատկերացնում, որ այսքան բարդ է: Հիմա հասկանում եմ մայրերին, և թե որքան պատասխանատվություն է մայր լինելը»,- նշում է Քրիստինան։
Երեխայի խնամքով հիմնականում նա է զբաղվում, քանի որ Մոսոն համարյա միշտ աշխատանքի է. «Երեկոյան հիմնականում նա է զբաղվում երեխայով, ինձ օգնում է: Մայրս էլ է օգնում, բայց ամեն ինչ սիրում եմ ինքս անել, հոգ տանել նրա մասին»:
Որդու անունը ոչ մեկի պատվին չեն դրել, պարզապես երկուսն էլ սիրում են Լեո անունը: «Հա՛մ գեղեցիկ է, հա՛մ կարճ, հա՛մ էլ հեշտ է արտասանելու համար»:
Ի դեպ, Քրիստինան նշեց, որ Մոսոն ներկա է եղել ծննդաբերության ժամանակ. «Առանց նրա ինձ համար շատ դժվար կլիներ, ես շատ ուրախ եմ, որ նա ներկա էր: Մոսոն առհասարակ վախենում է նորածին երեխայի գրկելուց, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում գրկեց մեր որդուն: Շատ ուրախ և հուզիչ պահ էր»: