Մեքսիկայում Լուսնի բուրգի տակ հայտնաբերել են գաղտնի թունել եւ քարանձավ: Հնագետների կարծիքով՝ տոլտեկները դրանք կառուցել են «ստորգետնյա» աշխարհի ներկայացուցիչների հետ շփում հաստատելու համար եւ այնտեղ ծեսեր ու զոհաբերություններ են կատարել, հայտնում է Daily Mail-ը:

Բուրգի տակ ծածկված խոռոչները հաջողվել է հայտնաբերել սքանավորման միջոցով: Քարանձավի տրամագիծը մոտ 15 մետր է:


Թունելն առայժմ մինչեւ վերջ չի ուսումնասիրվել, ենթադրվում է, որ եւս մեկ ճյուղավորում կա: