Երեւանում, հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 20:00-ի սահմաններում Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում՝ «Օմեգա» գիշերային ակումբի դիմաց, հաստաբուն ծառը ուժեղ քամու հետեւանքով արմատից պոկվել ընկել է ու փակել ողջ ճանապարհը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ծառի ընկնելու հետեւանքով վնասվել են կայանված վիճակում գտնվող Mercedes եւ Honda մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:
Վնասված ավտոմեքենաների տերերը սպասում են, որպեսզի քաղաքապետարանից ու թաղապետարանից մարդիկ գան դեպքի վայր, որ իրենք նրանց հետ քննարկեն, թե արդյող հնարավոր է՝ տուժած քաղաքացիներին փոխհատուցվի կրած վնասը:
Ճանապարհը երկկողմանի փակվել է եւ ժամանակավորապես դադարեցվել է երթեւեկությունը:


