Մոնիկա Լեվինսկիի հագուստի կտորները, որը ներքաշված է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի սեքս սկանդալի մեջ, աճուրդի է հանվել: Ցանկացողները կարող են ձեռք բերել 39 ամյա կնոջ ներքնազգեստը, ինչպես նաև վերնաշապիկները, զգեստները և շապիկները: Հավաքածուի նախնական գինը կազմում է 2.5 հազար դոլար: Այս մասին հաղորդում է NBC գործակալությունը:

Այս աճուրդի վաճառաքը կազմակերպել է Nate D. Sanders աճուրդի տունը: Ընդհանուր առմամբ աճուրդի է հանվել Մոնիկայի Լիվինսկիի հագուստի ութ կտոր, այդ թվում նաև նրա ներքանշորը և գիշերային շապիկը: Բացի դա հավաքածուի մեջ է մտնում նաև Բիլ Քլինթոնի նկարը իր լուսանկարիչի հետ, ինչպես նաև Լիվինսկիի բացիկը իր նախկին սիրեկան Էնդի Բլեյլերին: Այդ բացիկը ստորագրված է նաև ԱՄՆ 42-րդ նախագահի կողմից:

Ավելի վաղ լրատվական միջոցները հայտնում էին, որ Էնդի Բլեյերը եղել է Լեվինսկու սիրեկանը մինչ վերջինիս ծանոթությունը Բիլ Քլինթոնի հետ: Ներկայումս այս հավաքածուի գինն արդեն ավելացել է 2.75 հազար դոլարով: Nate D. Sanders աճուրդի տան կազմակերպիչները հուսով են, որ հավաքածուի վերջնական գինը կազմելու է 250-500 հազար դոլար: