Նյու Յորքում անվանել են Տարվա լավագույն դիզայներական պայուսակ անկախ մրցանակաբաշխության հաղթողները:
Միջոցառման կազմակերպիչը Handbag Designer 101 կազմակերպությունն է, որը մասնագիտանում է դիզայներական պայուսակների վերլուծությամբ:
Մրցանակաբաշխությանը ներկայացված է եղել վեց անվանակարգ, որին հավակնել է շուրջ հազար դիզայներ:
Լավագույն ոճ և դիզայն անվանակարգում հաղթել է Maria Lamanna պայուսակը 1090 դոլարով:
Ձեռքի աշխատանքի լավագույն պայուսակ ճանաչվել է Mary Lai դիզյաների պայուսակը, որը պատկանում է MARYLAI New York բրենդին և որի արժեքը կազմում է 545 դոլար:
InStyle.com ընթերցողների կարծիքով լավագույն պայուսակ ճանաչվել է Franziska Clamer դիզյների պայուսակը Einmalig-ի համար:
Հաղթողների թվում հայտնվել են նաև դիզյաներներ Կարմեն Օրթիսը LINOZA-ի համար, Ռաքել Սանթոսը Dante Robles Design-ի համար և Մարիա Արիստիգետան MTAbags-ի համար: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը: