Հայաստանի խորհրդարանում վաղը տեղի կունենա վարչապետի ընտրության երկրորդ փորձը: Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ում առաջադրել են Ելքն ու Ծառուկյանը: Նիկոլ Փաշինյանը չի ընտրվելու, որից հետո խորհրդարանը լուծարվելու է:

Մի խորհրդարան, որը Հայաստանում իշխող քրեական օլիգարխիայի իշխանության երկու տասնամյակի գործունեության խորհրդանիշն ու միաժամանակ բարձրակետն էր: Երկու տասնամյակ համակարգը հղկում, բյուրեղացնում էր պետական իշխանության յուրացման մեխանիզմներն ու «գաղափարաբանությունը», որն ի վերջո պետք է հանգեցներ այդ իշխանության «լեգիտիմացման» ու հավերժացման:

Դրա համար փոխվեց Սահմանադրությունը, որի խորքային իմաստը Հայաստանում երկու զուգահեռ իրականությունների՝ պետական եւ ստվերային համակարգերի սինթեզի փորձն էր, ընդունվեցին մի շարք օրենսդրական ու իրավական ակտեր, որոնց արդյունքը պետք է լիներ հանրության կաստավորումը եւ սեփականության լեգալացումը:

2017 թ. ապրիլի 2-ին՝ ապրիլյան պատերազմումիշխող համակարգի հանցավորության բացահայտման տարելիցին, տեղի ունեցավ անաղմուկ ընտրություն, որի արդյունքներն արտահայտում էին իշխանության «լեգիտիմացման» վերը նշված սխեման ու տրամաբանությունը:


Վաղը քրեական օլիգարխիայի իշխանության հավերժացման համար հավաքված այս խորհրդարանը կցրվի
Lragir.am
09:40 31.10.2018 | Մեկնաբանություն | Դիտումներ՝ 16

Հայաստանի խորհրդարանում վաղը տեղի կունենա վարչապետի ընտրության երկրորդ փորձը: Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ում առաջադրել են Ելքն ու Ծառուկյանը: Նիկոլ Փաշինյանը չի ընտրվելու, որից հետո խորհրդարանը լուծարվելու է:

Մի խորհրդարան, որը Հայաստանում իշխող քրեական օլիգարխիայի իշխանության երկու տասնամյակի գործունեության խորհրդանիշն ու միաժամանակ բարձրակետն էր: Երկու տասնամյակ համակարգը հղկում, բյուրեղացնում էր պետական իշխանության յուրացման մեխանիզմներն ու «գաղափարաբանությունը», որն ի վերջո պետք է հանգեցներ այդ իշխանության «լեգիտիմացման» ու հավերժացման:

Դրա համար փոխվեց Սահմանադրությունը, որի խորքային իմաստը Հայաստանում երկու զուգահեռ իրականությունների՝ պետական եւ ստվերային համակարգերի սինթեզի փորձն էր, ընդունվեցին մի շարք օրենսդրական ու իրավական ակտեր, որոնց արդյունքը պետք է լիներ հանրության կաստավորումը եւ սեփականության լեգալացումը:

2017 թ. ապրիլի 2-ին՝ ապրիլյան պատերազմումիշխող համակարգի հանցավորության բացահայտման տարելիցին, տեղի ունեցավ անաղմուկ ընտրություն, որի արդյունքներն արտահայտում էին իշխանության «լեգիտիմացման» վերը նշված սխեման ու տրամաբանությունը:

Եվ երբ թվում էր, թե ամեն ինչ ավարտված է, մեկ տարի անց տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը. հանրությունը գլխատեց օլիգարխիայի համակարգը:

Քրեական օլիգարխիայի իշխանության հավերժացման համար հավաքված այս խորհրդարանն անցնում է պատմության գիրկը: Ի՞նչ է լինելու դրա փոխարեն: Ըստ ամենայնի, նոր խորհրդարանը լինելու է ,անցումային», քանի որ ընտրություն դասական առումով չի լինելու, այլ՝ հեղափոխության արձանագրումն ու լիարժեք իշխանափոխությունը:

Հնարավո՞ր էր արդյոք անցկացնել դասական ընտրություն՝ գաղափարների, ծրագրերի մրցակցություն: Տեսակետները տարբեր են, մեղադրվում են թե նոր կառավարությունը, թե քաղաքական ուժերը, որոնք սաբոտաժի ենթարկեցին նոր Ընտրական օրենսգիրքը: Մի անվիճելի ձեռքբերում արդեն իսկ կա՝ փողը, կեղծիքի մեխանիզմներն ու խաժամուժը դեր չեն խաղալու ընտրություններին, դրանք լինելու են ազատ ու արդար: Եվ սա կարող է հիմք դառնալ Հայաստանում իշխանության ձեւավորման սահմանադրական մեխանիզմների արմատավորման համար:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am