Հեղափոխությունից հետո մի շարք այլ համաներումներ էլ են պետք մեր երկրին, առաջին հերթին հարկային համաներում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում համաներում հայտարարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով, այսօր բիզնեսի վրա կուտակվել են 60-70 մլրդ դրաի պարտքեր. «Կարծում եմ՝ ռիսկով ու դուխով կառավարությունը պետք է բերի այդ հարկային համաներումը՝ դրանից բխող այլ միջոցառումներ իրականացնելով: Միայն այս համաներումով մենք ցավին դարման չենք անի»,-հայտարարեց Միքայել Մելքումյանը: