«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նախկին փեսացուի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, դատի է տվել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ կառավարությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա հոկտեմբերի 30-ին դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջել է անվավեր ճանաչել «Երևան կենտրոն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հարություն Սարգսյանին շնորհված ներման մասին մարտի 31-ի հրամանագիրը:
Հիշեցնենք, որ 2012 թվականին սպանվել էր Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն, որի համար 15 տարվա ազատազրկման դատապարտվեց Հարություն Սարգսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: