Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 1-ին հաստատեց Երեւան քաղաքի տարածքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու եւ պահպանելու վերաբերյալ փոփոխված ու վերաշարադրված շրջանակային համաձայնագիրը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ծրագրի իրագործմամբ նախատեսվում է ստեծել 1200 աշխատատեղ: Նա նշեց, որ այս համաձայնագիրը կառավարության ձեւավորման օրից ամենաակտիվ բանակցվոր եւ ամենաբարդ թեմաներից մեկն էր. «Բազմաթիվ քննարկումներ են եղել մասնագիտական, քաղաքական, տնտեսական հարմարության վերաբերյալ: Այս պայմանագիրը կնքվել էր ավելի վաղ քան մեր կառավարության ձեւավորումից շատ ավելի վաղ 2017թ.-ին: Առաջին հարցը, որ քննարկել է՝ արդյոք Հայաստանը կարիք ունի նոր գազատուրբինային կայանի: Այս հարցի պատասխանը միանշանակ դրական էր: Տարընթերցումն այն էր, թե որտեղ պետք է կառուցվի կայանը: Հաջորդ խնդիրը գնի հետ էր կապված. կարծում էինք, որ առաջարկվող գինը չափազանցված է եւ բանակցությունների արդյունքում այդ գինը նվազեց. Հասել ենք մի սակագնի, որը դրական ազդեցություն կունենա մեր էլէներգիայի սակագնի վրա: Մենք կանգնած ենք մի խնդրի առաջ, որ նախկինում սկսված ներդրումային ծրագրերի հետ կապված մենք խնդիրներ ունենք եւ ունեինք այս ծրագրի հետ կապված, եւ քաղաքական առումով կարեւոր է, որ մեր գործողությունները սխալ մեկնաբանությունների չարժանանան» միջազգային ներդրումային միջավայրում: Կարող է սխալ տպավորություն ստացվել, որ մենք օտարերկրյա ներդրումների ճանապարհները փակում ենք բոլոր հնարավոր տարբերակներով, եւ այս ծրագրի իրագործումը դրական ուղերձ կլինի միջազգային ներդրողների համար»:
Նշենք, որ պայմանագրի կողմեր են «Արմփաուեր» փակ բաժնետիրական ընկերությունը և «ՌԵՆԿՈ» Ս.պ.Ա-ն: