Պարզվում է՝ Լիլիթ Հովհաննիսյանը մեծ հեղինակություն է վայելում փոքրիկների շրջանում։ Նրան այն աստիճան են կուռք դարձել երեխաները, որ նմանակում են նույնիսկ Հելոուինի օրերին։ Տպավորություն է, որ նրանք ուրիշ հերոսի անուն չգիտեն։ Երգչուհուն այդ փաստը շատ է ոգևորել։ Նա Ինստագրամի իր էջում հրապարակել է այն փոքրիկի լուսանկարներն ու տեսանյութը, ով հերթական անգամ նմանակում է իրեն, ու դրան կից գրառում կատարել.
«Համո՜վ աղջիկ․․․
ՀԳ. Այս հրեշտակը որոշել է Հելոուինին կերպարանափոխվել և դառնալ «Լիլիթ Հովիսյան»: Օրս պոզիտիվով լցվեց»։