Խոյ. Օրվա ընթացքում կհաջողվի կարգավորել ֆինանսների և ունեցվածքի հետ կապված տարաձայնությունները, գտնել լուծման փոխզիջումները: Աստղերը խորհուրդ են տալիս անսովոր իրեր գնել, այդ թվում՝ էկզոտիկ ապրանքներ ինտերիերի համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր: Լավ կանցնեն ինչպես գործնական, այնպես էլ՝ անձնական շփումները:

Ցուլ. Այսօր կարելի է գնել վառ, յուրատեսակ իրեր, խոշոր զարդեր, անսովոր հուշանվերներ: Հատկապես ձեր սիրելիին դրանք շատ դուր կգան: Միանգամայն հարմար պահ է նոր գաղափարներ իրականացնելու, նոր գործընկերներ գտնելու և նրանք հետ փոխշահավետ պայմաններով համագործակցելու համար: Ներդաշնակ են ընթանում ընտանեկան հարաբերությունները: Ձեր խորհուրդները ընդունելի են բոլորի համար, և դրանից դուք ձեզ շատ լավ եք զգում:

Երկվորյակ. Այսօր լուրջ հակառակորդի հետ բախվելու, ազդեցիկ թշնամիներ ձեռք բերելու վտանգի տակ եք: Հաճախ ձեզ ինչ-որ արտահայտություններ թույլ կտաք, որոնց համար փոշմանելու առիթ կունենաք: Երեկոն ձեզ հաճելի անակնկալներ կբերի, ինչը կստիպի վերանայել մի շարք արժեքներ: Եկել է ինքնուրույն որոշումներ կայացնելու ժամանակը. այսօր դուք բազմաթիվ խորհուրդներ կլսեք, սակայն դրանցից ոչ մեկին չարժե հետևել:

Խեցգետին. Այսօր կարելի է ընթացիկ որոշումներ կայացնել, սակայն դուք պետք է հաշվի առնել, որ օրը ավելի հարմար է մասշտաբային նախագծեր սկսելու համար: Ուշադրություն մի դարձրեք մանրուքների վրա, փիլիսոփայորեն վերաբերվեք ձեր հասցեին հնչող քննադատությանը: Դուք պատրաստ եք շրջադարձային փոփոխությունների, արագորեն համարձակ որոշումներ եք կայացնում, ռիսկի գնում: Համոզված եղեք՝ այդ ամենի դրական արդյունքները շատ շուտով կզգաք:

Առյուծ. Բարենպաստ օր է անձնական կյանքում նախաձեռնություն ցուցաբերելու, ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Կարելի է վերսկսել հարաբերությունները մի մարդու հետ, ով ժամանակին կարևոր դեր է խաղացել ձեր կյանքում: Սակայն մինչև վերսկսելը պետք է հասկանալ՝ արդյոք դա ձեզ պետք է: Ձգտեք խուսափել չլանավորված ծախսերից, մի ստորագրեք անշարժ գույքին վերաբերող փաստաթղթեր:

Կույս. Կարելի է գնումներ անել, այդ թվում՝ խոշոր: Այսօր շափից ավելի օգտական կլինի սպարտով և ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Նման իրավիճաներում ամենաճիշտը փորձառու և իմաստուն մարդկանց խորհուրդներին հետևելն է: Դուք հագուրդ եք տալիս ձեր անսահման երևակայությանը։ Օրվա երկրորդ կեսին ցանկալի չէ ուղևորությունների մեկնել: Փոխարենը լավ կանցնեն ընտանեկան շփումները:

Կշեռք. Անձնական հարցում օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը, միայն թե ափսոս՝ դրանից տրամադրությունը չի բարձրանում: Ինչը ձեզ այսօր կարող է ուրախացնել դա միայն մտերիմ մարդու կողմից հոգատարորեն պատրաստած հաճելի անակնկալն է:

Կարիճ. Շրջապատի մարդիկ չեն զլանում ձեզ հաճոյախոսություններ շռայլել, սակայն դուք զգում եք, որ հաճելի խոսքերը սոսկ ձեր վստահությունը նվաճելու միջոց են : Կեսօրը բարդ ժամանակահատված է, երբ դուք հատկապես ջղագրգիռ եք և անհամբեր: Երեկոն համեմատաբար հանգիստ ռեժիմով կանցնի, իսկ անձնական հարաբերություններն էլ՝ ներդաշնակ:

Աղեղնավոր. Օրը կարծես, հատուկ ստեղծվել է այն բանի համար, որպեսզի դուք կարողանաք հաղթահարել ձեր որոշ թուլություններ, ներքին խոչընդոտներ և նորից ձեզ զգաք ուժեղ և լիարժեք մարդ: Ձեր կենսական ներուժը նվազել է, ընկել է նաև օրգանիզմի դիմադրողականությունը. Այնպես որ, ավելի լավ է այսօր հրաժարվեք ալկոհոլի, թեյի և սուրճի օգտագործումից և հետևեք առողջ ապրելակերպի կանոններին:

** Այծեղջյուր.** Նոր ծանոթների հետ աշխատեք զգույշ լինել, քանի որ նրանք կարող են չարաշահել ձեր վստահությունը: Խոհեմությունն ու նրբանկատությունը մեծապես կօգնեն շրջապատի հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու գործում: Ստիպված եք լինելու ոչ պարզ որոշումներ կայացնել: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Դուք ձեզ կտրուկ, վիրավորական արտահայություններ եք թույլ տալիս, ինչը չի կարող վրիպել շրջապատի ուշադրությունից:

Ջրհոս. Հարմար օր է խոշոր ձեռքբերումների համար. կարելի է տան համար կահույք, կենցաղային տեխնիկա, ինտերիերի իրեր գնել: Հաջող կլինեն ձեր իմիջի հետ կապված փորձարարությունները: Ռոմանտիկ ժամադրությունը շատ բան կարող է փոխել ձեր կյանքում: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք կզարգանան անհարթ և բավական բարդ, և այնուամենայնիվ ձեզ կպարգևեն անսահման դրական էմոցիաներ, ինչպես նաև անգնահատելի կենսափորձ:

Ձկներ. Օրը չափազանց հարմար է աշխարհիկ միջոցառումների այցելելու, հրապարակայի ելույթների, նոր ծանոթությունների համար: Դուք հեշտությամբ եք շահում ձեր հանդեպ համակրանքը, շատ հարմարավետ եք զգում ուշադրության կենտրոնում գտնվելու փաստից: Սակայն չչարաշահեք ձեր հանդեպ վերաբերմունքը: Եկել է պահը՝ մոռանալու անցյալի սխալները, ամեն ին սկսել մաքուր թղթից, և դրան պատրաստ եք ինչպես դուք, այնպես էլ՝ ձեր գործընկերները: