Գերմանիայում բժիշկները վիրահատության միջոցով հանել են մատիտը մի տղամարդու գլխից, որն այդպես ապրում էր արդեն 10 տարի: Այս մասին մենք իմանում ենք Life news կայքից:
Հիվանդը երկար տարիներ տանջվել է գլխացավից և գրիպից, որոնք նրան չի հաջողվել բուժել: Բացի դրանից, նրա մոտ կար աջ աչքի տեսողության խանգարում, որի պատճառը այդպես էլ չէր հաջողվում գտնել:
Համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ Ախենա կլինիկայի վիրաբույժները հայտնաբերեցին մատիտը, որը վերևի հատվածից մոտենում էր դեպի կոկորդը:
Ավելի ուշ երիտասարդը մտաբերել է, որ դեռ դպրոցական տարիներին անհաջող ընկել է, որից հետո քթից արյուն է եկել: Կարելի է եզրականել, որ հենց այդ ժամանակ էլ մատիտը քթի միջոցով հայտնվել է երիտասարդի գլխում:
Լուսանկարը` profguide.ru