«2014 թվականի հունիսի 24-ին զոհվեց որդիս՝ Արմեն Ավետիսյանը։ Իմ կյանքի ամենածանր հարվածը ստացա, բայց փորձեցի մխիթարվել ու ապրել հանուն մյուս զավակներիս»,-Armdaily.am-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի մայր՝ Գայանե Ավետիսյանը։ Գայանե Ավետիսյանը հուզված էր։ Նշեց, որ մյուս որդին տարիներ շարունակ տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ, դուստրը նույնպես հաշմանդամ է՝ դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է մեկ աչքի տեսողությունը։ «Ստացվեց այնպես, որ նորից զավակ ունեցա։ Փոսքր որդիս 2,8 տարեկան է։ Ուզում էի ընտանիքում նորից երեխա լինի։ Ուզում էի մի քիչ ցրել մեր տխրությունը»,-պատմում է Գայանե Ավետիսյանը։ Որդեկորույս մայրը նշում է, որ իրենց տունը կորցրել են երկրաշարժից հետո ու հիմա ապրում են ուրիշի տանը։ «Որդուս զոհվելուց հետո պետությունը մի քիչ գումար տրամադրեց, սակայն չկարողացանք տուն կառուցել։ Ընտանիքով հիվանդ ենք, դեղի գումար էլ չենք հասցնում վաստակել։ Փոքր երեխաս նորմալ սնունդ չունի»,-ցավը կիսեց Գայանե Ավետիսյանը։
Շարունակությունը այստեղ՝ armdaily.am