Երկուշաբթի օրվանից ՀՀ նախագահը, փաստորեն, ԱԺ փոխխոսնակն Էդուարդ Շարմազանովն է։ Այս մասին գրում է <Հրապարակ> թերթը: Թերթը հավելում է, որ եթե երկրից բացակայում է ՀՀ նախագահը, նրա պարտականությունները դրվում են ԱԺ նախագահի վրա, եթե ԱԺ նախագահն է բացակայում, ԱԺ նախագահի պաշտոնակատար է դառնում նրա առաջին տեղակալը։ Չնայած ԱԺ մամուլի ծառայությունը հաղորդել էր, թե Հովիկ Աբրահամյանը Ստրասբուրգ կմեկնի հունիսի 26-27-ը, սակայն կիրակի օրվանից նա Հայաստանում չէ։ Որոշ տեղեկություններով, նախ մեկնել է Մոսկվա՝ տիկնոջ հետ, ինչն էլ ոմանց մոտ կասկած էր առաջացրել, թե մոսկովյան «Արարատ հայաթում» ծառուկյանա–քոչարյանական հերթական «տուսովկան» է լինելու, սակայն մեզ հաջողվեց ճշտել, որ Ծառուկյանն ու Քոչարյանը Հայաստանում են, ուստի նման բան չկա։ Իսկ կիրակի երեկոյան Արգամիչն արդեն Փարիզում էր, նրան դիմավորել են հայաստանյան դեսպանատան աշխատակիցները։ Եվ քանի որ Փարիզը տոն է, որ միշտ Հեմինգուեյի ու Արզամիչի հետ է, 3 օր, մինչև Ստրասբուրգ մեկնելը, նա կվայելի իմպրեսիոնիստների, Ռոդենի ու Բալզակի շունչը։ Ի դեպ, Փարիզը կանչում է հայոց «մեծերին». նախորդ օրն այնտեղից վերադարձել է գեներալ Մանվելը, նրա առողջական վիճակը բարվոք է՝ բուժումն իր արդյունքը տվել է, իսկ մի քանի օրից ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը Գերմանիայից կանցնի Ֆրանսիա։
Շարմազանովը երկուշաբթի օրվանից ՀՀ նախագահն է
