«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ քրեակատարողական ծառայությունը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում համաներման արդյունքում ազատ արձակված դատապարտյալների ու կալանավորների թվի մասին, իրավապահ համակարգը հայտնվել է անելանելի իրավիճակում:

Թերթի տեղեկություններով` ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, մասնավորապես, քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները արդեն մի քանի օր է՝ աշխատում են գերլարված, գերծանրաբեռնված:

Բանն այն է, որ համաներում հայտարարելուց հետո համաներվածների ազատ արձակման հետ մեկտեղ Հայաստանում կրկին աճել է հանցագործությունների, մասնավորապես, գողությունների թիվը: Նշենք նաև, որ 2018 թվականի հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում արդեն ընդհանուր հաշվով եղել է 14 հազար 205 հանցագործություն, իսկ նախորդ տարի այդ թիվը 12 հազար 484 էր:

Ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ասացին, որ հանցագործությունների աննախադեպ աճ չի գրանցվել, իսկ իրենք միշտ էլ աշխատում են ծանրաբեռնված»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: