Երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:


Իր հերթական հրապարակման մեջ, սակայն, Սիրուշոն ոչ թե ներկայացրել է համերգային ելույթից հատված, այլ ավելի մտերմիկ միջավայրում արված տեսանյութ: Երգչուհին Ջիվան Գասպարյանի, Հարութ Փամբուկչյանի եւ Արամեի հետ զվարճալի հոլովակ է ներկայացրել, որտեղ նրանք երգում են եւ ուրախ ժամանակ անցկացնում միասին:

«Երեկո, որը միշտ կհիշեմ»,-տեսանյութն այսպես է մակագրել Սիրուշոն: