Ամերիկայի խաղաղության հիմնադրամը ներկայացրել է ձախողված պետությունների ինդեքսը:
Ինդեքսը հիմնված է 12 ցուցանիշների հիման վրա, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 0-10 թվերով,որտեղ 0-ով գնահատվում է ավելի կայուն երկրները: Այդ 12 չափանիշները բաժանվում են երեք խմբի սոցիալական, տնտեսական և քաղաքական ու ռազմական: Սոցիալական հատվածում պետությունները գնահատվել են համաձայն ժողովրդագրական զարգացում, փախստականներ կամ ներքին տեղահանվածների տեղաշարժ, դժգոհ զանգվածների առկայություն, մարդկային ռեսուրսների արտահոսք, տնտեսական հատվածում` տնտեսական զարգացման անհավասարություն, աղքատության և տնտեսական անկման ցուցանիշ,քաղաքական և ռազմական հատվածում` իշխանության լեգիտիմության հարց, պետական մարմինների գործառույթների վատթարացում, մարդու հիմնարար իրավունքների խախտում, տվյալ երկրի ներսում անվտանգության մարմինների դերի ուժեղացում, իշխող վերնախավի ազդեցության մեծացում, օտար երկրների միջամտություն կամ այլ արտաքին գործոններ:
Հայաստանը աղյուսակում զբաղեցնում է 105-րդ տեղը ընդհանուր 71.3 միավորով` տարածաշրջանում համարվելով ամենակայուն երկիրը: Վրաստանը աղյուսակում զբաղեցնում 55-րդ տեղը,իսկ Ադրբեջանը` 76-րդ տեղը:
Համաձայն այս ինդեքսի ամենավատթարագույն վիճակը տիրում է Սոմալիում, իսկ ամենակայունը համարվել է Ֆինլանդիան: