Քունը մեր կյանքի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է։ Գաղտնի չէ, որ մենք քնի վրա բավակաին շատ ժամանակ ենք ծախսում, չնայած որ չենք տկաում դա։ Բայց որքա՞ն շատ բան գիտենք քնի մասին։ Կան մի շարք հարցեր, որոնք կապված են այս երևութի հետ։ Մենք որոշել ենք բացահայտել ամենահետաքրքիր և անսովոր փաստերը քնի մասին, որոնք հավանաբար դուք չգիտեք կամ ուղակի մեֆ եք համարում։
Նորածինները իրենց ծնողներից «գողանում» են ավելի քան 1055 քնի ժամ
Երիտասարդ ծնողները տարեկան 44 օր իրենց զրկում են քնից՝ երեխային խնամելու և հետևելու համար։
Մարդիկ կարող են քնել բաց աչքերով
Այո , ինչպես պարզվում է դա հնարավոր է։ Սակայն շատ դժվար է որոշել այսպիսի քնկոտին։ Իհարկե սա քիչ հանդիպող երևույթ է և կապված է քնի ռեժիմի խափանման հետ։
Որքան բարձր եք գտնվում, այնքան քիչ եք քնում
4 կմ-ից ավել բարձրության վրա բավականին դժվար է քնելը, որովհետև այս բարձրության վրա թթվածնի պակաս կա։ Այնպես-որ հաջորդ անգամ արշավ գմալիս զգույշ եղեք։
Որոշ մարդիկ սև ու սպիտակ երազներ են տեսնում
Ուսումնասիրությունների համաձայն մարդկանց 12%-ը գունավոր երազներ չի տեսնում։ Զարմանալի է այն հանգամանքը, որ առաջ՝ երբ չկար գունավոր հեռուստատեսություն, մարդկանց 75% սև ու սպիտակ երազներ էին տեսնում։
Մարդը միակ արարածն է, որը կարող է հեաձգել իր քունը
Կենդանիները քնում են այն ժամանակ, երբ իրենց մարմինը «պահանջում» է դա։ Բայց մենք հանգիստ կարող ենք մեր մարմնին ասել, որ ամեն ինչ կարգին է և նայել հաջորդ ֆիլմը։
Անքուն մնալու ամենաերկար ժամանակը 11 օրն է
Կամավոր Ռենդի Գարդները՝ ով որոշել էր փորձարկել իրեն, իր փորձի պատճառով պայքարում էր հյուծման դեմ և տառապում էր քնի խանգարմամբ։ Այդ իսկ պատճառով էլ մենք խորհորդ ենք տալիս չդիմել այսպիսի «հերոսական» քայլի։ Օրինակ 2012 թվականին մահացել է մի չինացի ով չի քնել 11 օր միայն այն բանի համար, որպեսզի ֆուտբոլ նայի։
Խուլ մարդիկ սովորաբար քնի մեջ ժեստերով են «խոսում»
Գոյություն ունեն մի շարք դեպքեր, երբ մարդիկ հաղորդել են այն մասին, որ իրենց երեխան կամ ամուսինը՝ ով լսողության հետ խնդիրներ ունի քնի մեջ ժեստեր է անում։
Ձեր երազում հանդիպած անծանոթները այդքան էլ անծանոթ չեն
Հնարավոր է, որ դուք նրանց անձամբ եք ճանաչում կամ էլ հանդիպել եք ինչ որ մի տեղ։ Այսպես ուղեղը նրանց դեմքերը օգտագործում է ձեր երազների համար, քանի որ նոր մարդկանց «ստեղծել» այն չի կարող։