Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարողլուն նշել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թուրքիայի նոր դիկտատորն է»: Այս մասին հաղորդում է Hurriyetdailynews-ը:
«Աշխարհում գոյություն ունի շուրջ 7 մլրդ մարդ: Սխալներ անելը սովորական երևույթ է մարդկանց համար և նրանք ուղղում են իրենց սխալներ և հարկ եղած դեպքում ներողություն խնդրում: Դա խոսում է մարդկային արժեքի մասին: Սակայն նա (Էրդողանաը) ասում է«ես սխալներ չեմ անում»: նա ասում է, եթե դու չանես այն, ինչ ասում եմ, ուրեմն դու ճիշտ չես: Նրա անունն է Թուրքիայի նոր դիկտատոր Ռեջեփ Թայիփ Էրդողան»,- այս մասին նշել է Քըլըչդարողլուն այսօր խորհրդարանում իր կուսակցության հանդիպման ժամանակ:
Քըլըչդարողլուն ավելացրել է, որ Գեզի այգու ցուցարները ծնկի են բերել դիկատատորին: «Այժմ խուճապի մեջ նա կազմակերպում է հանդիպումներ ամբողջ երկրով մեկ, սակայն նա միայն իրեն է լսում: Ոչ մեկ չի լսում, թե նա ինչ է ասում: Միայն մի բառով կարելի է բնութագրել Էրդողանին «սուտասան»:
Նշենք, որ Գեզի այգու ցույցերը շարունակվում են: Երեքշաբթի գիշերը լույս չորեքշաբթի կրկին հազարավոր ցուցարներ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ: Շաբաթ օրը մի քանի հազար մարդ է հավաքվել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում` իրենց հարգանքի տուրքը մատուցելու ցույցերի ժամանակ զոհված իրենց չորս ընկերոջ: