Մինսկում մեկնարկել են Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի բանակցությունները:
«Ադրբեջանի նախագահի այցը նոր քայլ է երկկողմ հարաբերությունների կառուցման հեռանկարում»,- Белта-ի փոխանցմամբ, Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Լուկաշենկոն:
«Բելառուսը ձեզ սպասում էր: Խոսելու շատ բան կա: Չափազանց շատ տեղեկություններ հայտնվեցին ձեր պաշտոնական այցի մասին: Ընդ որում, նույնիսկ բացասական տեղեկություն, որը չի համապատասխանում իրականությանը: Հետաքրքրություն կար ձեր այցի նկատմամբ: Շատ խոսեցին Ադրբեջանի մասին»,- նշել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը հավաստիացրել է, որ երկու երկրների հարաբերություններում «փակ թեմաներ» չեն լինի:
Իր հերթին, Ալիևը նշել է, որը Բելառուսի և Ադրբեջանի համագործակցության բոլոր ուղղություններում կոնկրետ արդյունքներ կան: Նրա խոսքով՝ «այն, ինչի շուրջ երկու երկրները պայմանավորվել են, իրականացրել են», և որ «Ադրբեջանն ու Բելառուսը միմյանց աջակցել են միջազգային բոլոր կառույցներում»: