«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:

 

Լուսինե Թովմասյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Գեղեցկուհին իր տեղադրած լուսանկարում կրում է սեւ, դասական, մարմինն ընգրկող զգեստ, գեղեցկուհին ժպտում է եւ իր հմայիչ ժպիտը փոխանցում է նաեւ միկրոբլոգի իր էջի հետեւորդներին։ Լուսինեն լուսանկարին կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Երբեմն հարկավոր է հաճույք ստանալ անգամ մանրուքներից։ Սա է երևի իրական տաղանդը։ Ներկել ամեն բան նոր ու անսովոր գույներով։ Դառնալ մի քիչ ուրիշ։ Լիցքաթափվե՞լ ու վայելե՞լ, թե՞ մնալ սահմանված շրջանակի մեջ. ո՞րն ընտրել»։