«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ համամասնականի 9-րդ համար, Սյունիքում ռեյտինգային թեկնածու առաջադրված Մենուա Հարությունյանը գլուխ է գովում, որ կրեատիվ քարոզարշավ է անցկացնելու։ Նիկոլ Փաշինյանի նկարով դիմակներ է կրելու, «դուխով» շապիկներ և հեղափոխության այլ ատրիբուտներ է օգտագործելու։ Մեր լրագրողին նա ասել է, որ եղել է նման քննարկում, բայց դեռ վերջնական որոշում չունի՝ ինչպես անցկացնել քարոզարշավը։

«Եթե քարոզարշավն ընթանալու է ստի և դեմագոգիայի մթնոլորտում, բնականաբար, ես կրեատիվ բաներ չեմ անի, բայց եթե գնա ծրագրային ֆոնի, գաղափարների, սեփական տեսակետները քաղաքացուն հասցնելու ֆոնի վրա, բնականաբար, կլինեն կրեատիվ քայլեր»,- ասել է ՀՀԿ-ի թեկնածուն»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: