Վահե Էլոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Որոշ լրատվամիջոցներ պարբերաբար տեղեկատվություն են հրապարակում իմ աշխատանքից ազատվելու փաստի վերաբերյալ, երբեմն հղում անելով իրենց հավաստի աղբյուրներին:
Նման մի հրապարակման մեջ նշված է, որ «,,,,Վ. Էլոյանին աշխատանքից ազատել են նրա և նախարար Վարդանյանի «բանավոր խոսակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»,,,,», մեջբերելով նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ավետիս Բաբաջանյանի մեկնաբանությունը, որտեղ նա տեղեկացնում է, թե նախարար Յու. Վարդանյանի հետ բանավոր զրույցում Վ. Էլոյանը խոստացել է աշխատանքից ազատվելու դիմում գրել, սակայն չի պահել խոստումը:
Հարց է առաջանում, եթե Ա. Բաբաջանյանն այդքան լավատեղյակ է Յու. Վարդանյանի և իմ մասնավոր զրույցներին, ապա նա պետք է մեկնաբաներ նաև այն փաստը, որ նախարար Վարդանյանը և ես պայմանորվածություն ունեինք շարունակել համատեղ աշխատանքը նույն կարգավիճակով և որ այդ պայմանավորվածությունը նախարարը հաստատել էր բազում երդումներով և այլ «տղայական» հավաստացումներով...:
Ինչ վերաբերվում է, մեկնաբանությանը, թե ես խոստացել եմ հենց Կառավարության նիստի օրը, երբ «արագացված կարգով» որոշում է ընդունվել ինձ աշխատանքից ազատել, գնալ Կառավարության շենք` աշխատանքից ազատման դիմում գրելու, բայց դա չանելով «գցել եմ» նախարարին, վերջինս էլ Կառավարությանը, ապա դա փաստում է միմիայն Ա. Բաբաջանյանի ոչ պրոֆեսիոնալիզմի մասին: Այդ կապակցությամբ Ա. Բաբաջանյան, խորհուրդ եմ տալիս չմեկնաբանել Յու. Վարդանյանի մասնավոր զրույցները, քանի որ հենց նախարարը իմ և իր բանավոր պայմանավորվածություններից և ոչ մեկն առ այսօր չի կատարելը: Եվ վերջում միայն մեկ դիտարկում. ՀՀ Կառավարության որոշումները բանավոր զրույցների հիման վրա չեն կայացվում և սա է միակ անբեկանելի ճշմարտությունը»: