«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի դեկտեմբերի 1-ին, խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը և Քոչարյանի խափանման միջոցը կալանք ընտրելու հարցի քննությունը ուղարկել Վերաքննիչ դատարան: Դատախազությունը պահանջում էր, որ Վճռաբեկ դատարանը բեկանի Վերաքննիչ դատարանի որոշումը և ուժի մեջ թողնի առաջին ատյանի դատարանի կողմից հուլիսի 27-ին կայացված որոշումը, որով 1998-2008թթ. ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Վերաքննիչ դատարանը երեկ սկսեց այս գործի քննությունը, որի տրամաբանական ավարտին ականատես կլինենք դեկտեմբերի 1-ին»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: