ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանը հունիսի 26-ին զորահանդես անելուց և այդ զորահանդեսում տեխնիկայի տեսականիով մեզ վախեցնելուց առաջ թող հիշի, որ իրենց բանակի օրը, իրենց բանակի փառահեղ պարտություններից մեկի օրն է: 1993թ. այս օրը ազատագրվեց Մարտակերտ քաղաքը, ընդ որում դա մի փայլուն ռազմագործողություն էր: Աշխարհում դեռ ոչ մի երկիր զենքի քանակով, առավել ևս տեսականիով պատերազմներում չի հաղթել»: