Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները։
Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետեւրդ-երկրպագուներին ներկայացրել է իր վերջին տարիների ննջասենյակը։ Լիլիթը լուսանկարին կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Վերջին տարիների ննջարանս»։
Օրերս Լիլիթ Հովհաննիսյանը մի քանի լուսանկար էր հրապարակել, որոնցում նուրբ դիմահարդարմամբ էր, գանգուր մազերով։ «Ջուր քիչ խմող մարդիկ, վերջապես գտել եմ օրական 2 լիտր ջուր խմելու հնար. ջրին ավելացնում եմ վարունգ կամ ազնվամորի։ Հ.Գ. Ո՞վ ունի ուրիշ լավ տարբերակ»,- լուսանկարները մակագրել էր Լիլիթ Հովհաննիսյանը։