Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է: Միկրոբլոգի իր էջում նա իր հետեւորդներին ու երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնում է իր գայթակղիչ, հմայիչ լուսանակրները ֆոտոշարքերից, հանգստից կադրեր, համարձակ եւ նորաոճ կերպարները:

Այսօր երգչուհին իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Իր հրապարակած լուսանկարում երգչուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է վառ եւ հմայիչ դիմահարդարմամբ։ Լուսանկարին կից երգչուհին մեկնաբանություն չի թողել։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իվետան Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր լուսանկար էր հրապարակել, որում նրա դեմքն ամբողջությամբ ներկված էր կարմիր շրթներկով: Զվարճալի լուսանկարին կից երգչուհին կատարել էր հետեւյալ գրառումը. «Փոքրիկ վայրի միջադեպ տեղի ունեցավ առավոտյան»: