Երիտասարդ դերասանուհի Եվա Բաղդասարյանը, ով սերիալներում տարբեր կերպարներ է մարմնավորել, նոր լուսանկարներ է ներկայացրել։
Իր միկրոբլոգում դերասանուհին նոր կերպարում է հանդես եկել. նա երկար, ջինսե վերնազգեստ եւ սպիտակ տոպ է կրում, որոնք համադրել է սեւ տաբատի հետ։ Եվա Բաղդասարյանը նուրբ դիմահարդարմամբ է։
Լուսանկարներից մեկին կից դերասանուհին գրել է. «Այս կյանքը շատ կարճ է։ Ես ամեն օրս ապրում եմ այնպես, ինչպես կյանքիս վերջին օրը։ Ուրախացեք, չար մի եղեք»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ օրեր առաջ հրապարակված լուսանկարներում դերասանուհին կարճ սեւ զգեստ էժ կրում, երկարաճիտ կոշիներ եւ երկար վերարկու։ Եվա Բաղդասարյանը ռուսերեն լեզվով հետեւյալ մեկնաբանությունն էր թողել․ «Լավ ապրելու միակ միջոցը միանգամից հեռանալն է այնտեղից, ուր վատ է»։
Посмотреть эту публикацию в Instagram