Մայքլ Ջեքսոնը խիստ ընկճվել է և անգամ լաց է եղել իր համերգների կազմակերպիչ AEG Live կազմակերպության ղեկավարների հետ շփումից հետո:Այս մասին հայտարարել է Մայքլ Ջեքսոնի որդին` Պրինց Մայքլը դատական նիստի ժամանակ, որտեղ քննվում է Մայքլ Ջեքսոնի ընտանիքի հայցը AEG Live կազմակերպության դեմ:
«Հեռախոսային զրույցից հետո նա լաց է եղել: Նա ասում էր«նրանք ցանկանում են ինձ սպանել, նրանք կսպանեն ինձ»,- նշել է Պրինցը և ավելացրել, որ դա տեղի է ունեցել իր հոր և կազմակերպության ղեկավար Ռենդի Ֆիլիպսի հետ զրույցից հետ:Այս մասին հաղորդում է CNN գործակալությունը:
Պրինց Ջեքսոնը ինչպես նաև պատմել է այն դիպվածի մասին, երբ Ֆիլիպսը Ջեքսոնի մահվան նախօրեին հունիսի 23-24 այցելել է երգչի առանձնատուն և շատ կոպիտ խոսել վերջինիս բժիշկ Քոնրադ Մյուրեի հետ: Միաժամանակ Պրինցը նշել է, որ չի լսել` ինչի մասին են նրանք զրուցել: Անձամբ Մայքլը այդ ժամանակ տանը չի եղել, նա եղել է իր կյանքի վերջին համերգային փորձին:
Պրինցը նաև պատմել է հոր մահվան պահի մասին:Այն մասին, թե ինչպես է տեսել հորը անկողնուց կախված վիճակում և թե ինչպես է Մյուրեյը ջանասիրաբար փորձել նրան վերադարձնել կյանք: Հետագայում Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկը նրանց ասել է.«Կներեք երեխաներ, սակայն ձեր հայրը մահացել է»:
Կազմակերպության ղեկավարները հայտարարում են, որ 12 ամյա տղան չի կարող հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում: Կազմակերպության իրավապշտպանները փորձում են տղայի վկայությունները ներկայացնել որպես երևակայություն: