Վաղը Եվրանեսթի հայկական պատվիրակության անդամները մեկնելու են Թիֆլիս` մասնակցելու փետրվարի 13-15-ը կաւանալիք Եվրանեսթի քաղաքական հանձնաժողովի նիստին: Վերջինիս օրակարգում ընդգրկված է «Արևելյան գործընկեր երկրներում անվտանգության խնդիրները և մարտահրավերները» զեկույցը, որտեղ անդրադարձ կա նաև տարածաշրջանի հակամարտություններին, այդ թվում` ԼՂ խնդրին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` զեկույցի վերաբերյալ հայկական պատվիրակությունը բազմաթիվ վերապահումներ ու առաջարկներ ունի: Թիֆլիս կատարելիք այցի ժամանակ հայկական պատվիրակության անդամները հանդիպելու են նաև Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլու և վարչապետ Բ. Իվանիշվիլու հետ:
Եվրանեսթի նիստում մեր պատվիրակությունը վերապահումներ է անելու


