Նոստրադամուսին շատ-շատերը լուրջ չեն վերաբերվում և կասկածանքով են մոտենում նրա կանխագուշակումներին, և դա արդարացված է : Սակայն չի կարելի նաև մոռանալ, որ նրա ասածների մի մասն իսկապես իրականություն է դարձել : Նոստրադամուսն ունի 2019-ին վերաբերող մի շարք կանխատեսումներ ևս, և դրանք այնքան էլ դրական չեն : Դրանց մի մասը Ձեզ անհավատալի կարող են թվաալ :
Երրորդ համաշխարհային պատերազմ
Տարիներ շարունակ մարդիկ կարծում են, որ Նոստրադամուսի կանխատեսումը Երրորդ աշխարհամարտի վերաբերյալ կիրականանա : Եվ այսօր շատերը մտածում են, որ դա տեղի կունենան 2019-ին :
Որոշ եվրոպական երկրներում անհավանական ջրհեղեղներ կսկսվեն, իսկ աշխարհի տարբեր անկյուններում կրոնական ծայրահեղականության ուժգնացումը մեծ անկարգությունների կհանգեցնի :
Կլիմայի փոփոխություն
Նոստւրրադամուսը զգուշացրել է, որ «մենք կտեսնենք, թե ինչպես է ջուրը բարձանում, իսկ Երկիրը՝ անհետանում դրա տակ» : Ըստ նրա՝ քաղաքական առաջնորդները, վերջիվերջո, համաձայնության են գալու աղտոտման հարաբերական նվազեցման վերաբերյալ :
Մարդիկ սկսելու են խոսել կենդանիների հետ
Չնայած որ սա Նոստրադամուսի՝ 2019-ին վերաբերող թերևս ամենաանհավանական կանխագուշակումն է, այնուամենայնիվ, թվում է՝ մի օր կենդանիներն ու մարդիկ իսկապես կխոսեն իրար հետ : Նա ասել է. «Խոզերը մարդկանց բարեկամներն են դառնալու» :
Մեծ երկրաշարժ
Նա փաստորեն կանխագուշակել է, որ 2019-ին ԱՄՆ-ի տարածքում ուժեղ երկրաշարժ է լինելու : Հնարավոր է, որ դա ԱՄՆ պատմության ամենամեծ աղետը կլինի :
Մարդիկ վերջապես կկարողանան ապրել 200 տարի
Նոստրադամուսն ասում էր, որ կգա որոշակի ժամանակաշրջան, երբ «բժշկությունն այնքան մեծ արգացում կապրի, որ մարդկանց կյանքի տևողությունը կհասնի մինչև 200 տարու»: