Газпром-ը հնարավորություն է որոնում Հայաստան գազի մատակարարման գնի իջեցման համար: Այս մասին ուղիղ եթերի ժամանակ Эхо Москвы ռադիոալիքին հայտնել է Газпром-ի կառավարման նախագահի մամլո քարտուղար Սերգեյ Կուպրիյանովը:
«Հայաստանի համար գազի գինը իսկապես բարձրացել է: Այժմ մենք բանակցություններ ենք վարում, թե ինչ համակարգի համաձայն հնարավոր կլինի իջեցնել այդ գինը»,- նշել է նա:
Որոշ տվյալների համաձայն Հայաստանում նախագահական ընտրություններից հետո գազի գինը բարձրացել է 64%-ով:
«Մենք պատկերացում ունենք, թե ինչպես կարող ենք գալ ավելի ցածր գների: Մենք կարող ենք մեծացնել բաժնետոմսերի քանակը մեր համատեղ կազմակերպությունում, որը աշխատում է այնտեղ: Դա հնարավորություն կստեղծի գազի գնի իջեցման համար»,- նշել է Կուպրիյանովը: