Դոնեցկի Շախտյորի հայազգի լեգիոներ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակը հավակնում է դառնալ ամենասկանդալային պատմությունը ուկրաինական ֆուտբոլում: Հիշեցնենք, որ Ուկրինայի առաջնության լավագույն ռմբարկուն չի ժամանել Ավստիայում ակումբի հավաքին: Լուրեր տարածվեցին, որ սա կապված է այն բանի հետ, որ Շախտիորը չի ցանկանում հարձակողական կարգի կիսապաշտպանին վաճառել Լիվերպուլին: Միաժամանակ Դոնեցկյան ակումբի նախագահ Սերգեյ Պալկինը հայտարարել է, որ անգլիացիները ընդհանրապես բանակցությունների մեջ չի մտել ուկրաինական ակումբի հետ Մխիթարյանի տրանսֆերի հետ կապված: Պալկինը նաև ավելացրել է, որ եթե Մխիթարյանը շարունակի ներկա չգտնվել ակումբի հավաքներին, ապա նրան սպասվում է մեծ տուգանք:

Взгляд խնդրել է ստեղծված իրավիճակը մեկնաբանել հայտնի ֆուտբոլային մենեջեր Դմիտրի Սելյուկինին, ով մինչև վերջերս վարում էր Մխիթարյանի գործերը: «Վերջին ժամանակներս ես արդեն չեմ աշխատում Հենրիխի հետ: Նրա շուրջը պտտվում են բազմաթիվ խորհրդականներ, որոնցից մեկն էլ ամենայն հավանականությամբ խորհուրդ է տվել տղային դադարեցնել իմ հետ համագործակցությունը»:

Ինչ վերաբերվում է Շխտիորի և Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին, ապա Սելյուկը նման կերպ է արտահայտվել «Ես ենթադրում եմ, թե ով է Մխիթարյանին շեղում ճիշտ ճանապարհից: Դա իտալացի գործակալ Մինո Ռայոլան է(շատ հայտնի անձնավորություն, որը աշխատել է այնպիսի ճանաչված ֆուտբոլիստների հետ, ինչպիսին է Զլատան Իբրահիմովիչը): Նա շուտվանից է հետաքրքրված Մխիթարյանով և ամենայն հավանականությամբ այնպես, որ վերջինս որոշել է կոնֆլիկտի մեջ մտնել Շախտյորի հետ: Ամենայն հավանականությամբ նրանք այս քայլերով ցանականում են հարկադրել Շախտյորին գնալ զիջումների և թողնել, որպեսզի Մխիթարյանը հեռանա Լիվերպուլ: Պալկինը նշում է, որ անգլիացիները կապ չեն հաստատել:Չգիտեմ, սակայն ես այլ տեղեկություններ ունեմ: Իսկ ընդհանուր առմամբ իրավիճակը այնպես կարող է փոխվել, որ Մխիթարյանը և Ռայոլին փոշմանեն, որ այսպիսի խաղերի մեջ են մտել Շախտյորի հետ»: