Կոտայքի մարզում դեկտեմբերի 17-ին ժամը 18:00-ի սահմաններում Աբովյան-Ջրաբեր ավտոճանապահին բախվել են 36-ամյա Սեյրան Բ.-ի վարած Mercedes G500 մակնիշի 96 GG 666 համարանիշի եւ 21-ամյա Կարեն Հ.-ի վարած Opel մակնիշի 81 FR 881 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Կարեն Հ.- ի ուղեւոր 19-ամյա Աննա Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:


