Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առաջարկ է ստացել «Բոկա Խունիորսից» զբաղեցնել գլխավոր մարզիչի պաշտոնը:
Մոուրինյոն զանգել է արգենտինական ակումբի նախագահ Նիկո Բուրդիսոյին եւ շնորհավորել է նրան ակումբում նոր պաշտոն ստանալու կապակցությամբ: Բուրդիսոն առիթը բաց չի թողել եւ հրավիրել է պորտուգալացի մասնագետին գլխավորել «Բոկա Խունիորսը», հաղորդում է TNT Sports LA-ը:
«Բոկա Խունիորսը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր Գիլյերմո Բարոս Սկելոտոյին Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչում արգենտինական «Ռիվեր Փլեյթին» պարտվելուց հետո: