Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ Երևանը Թբիլիսիի նման չի զարդարվել...
Մինչև հիմա չեն դադարում խոսակցությունները Երևանի Հանրապետության հրապարակում այս տարի տեղադրված թանկարժեք տոնածառի (տարբեր տվյալների համաձայն տոնածառի գնման, տեղադրման և զարդարանքի վրա ծախսվել է 71-85 միլիոն դրամ) վերաբերյալ... Բացի այդ, պետք է արձանագրենք, որ Հայաստանի մայրաքաղաքը «հնաոճ» և շատ աղքատ է զ արդարված... Այս ամենի վերաբերյալ սոցցանցերի մեր օգտատերերի մեծ մասը և իշխանության մեջ գտնվող ոմանք մեկ բացատրություն ունեն՝ Հայաստանը տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն է և ի վիճակի չէ նույիսկ մրցակցել այս ոլորտում հարևան Ադրբեջանի և Վրաստանի հետ... Այսինքն՝ փող չկա... Այս պատճառաբանությամբ էլ վերջիններս «ինդուլգենցիա» են տալիս նրանց, ովքեր մեր մայրաքաղաքը «գեղի գլամուր» և ասկետիկ ոճով են ձևավորել... Սակայն «փող չկա» պատճառաբանությունը, եթե կարելի է կիրառել Հայաստանի նկատմամբ, ապա դա այդպես չէ ՀՀ մայրաքաղաքի վերաբերյալ... 2017-ի դրությամբ Հայաստանի 1 միլիոն 75 հազար բնակչություն ունեցող մայրաքաղաք Երևանը Հարավային Կովկասի ամենահարուստ մայրաքաղաքն էր՝ 84 մլրդ 344 մլն 931 հազար դրամ՝ մոտ 174 միլիոն դոլար... 2,1 միլիոն բնակչություն ունեցող Բաքվի բյուջեն կազմում է 123 միլիոն դոլարից մի փոքր ավել է... Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին (1,1 միլիոն բնակչություն), որի ճող և ՃԱՇԱԿՈՎ ամանորյա արդուզարդարանքի և տոնածառի լուսանկարներն այսօր ցնցեցին ամբողջ հայաստանյան հասարակությանն` իր բյուջեով զիջում է Երևանին, բայց մի քանի հարյուր հազար դոլարով ավել է Բաքվին հատկացվող տարեկան գումարից՝ կազմելով 124 միլիոն դոլար... Այսինքն, գումար կա... Ավելին՝ շատ կա... Հիմա հարց... Եթե մեր մայրաքաղաքն իր գեղեցիկ և ճոխ արդուզարդարանքով զիջում է և՛ Թբիլիսիին, և՛ Բաքվին, ապա ո՞ւր են գնում մեր գումարները... Չինովնիկներին հարկատուների հաշվին անգլերեն սովորեցնելու և բազմաթիվ վոյաժներ կազմակերպելու փոխարեն այդ գումարներից մի որոշ մասը լավ կլինի հատկացվի մի կարգին դիզայների վարձելու ու հարկատուներին իրական ՏՈՆ պարգևելու համար... Իսկ մեզ մնում է այս տարի ևս զմայլվել ճաշակով և գեղեցիկ զարդարված օտարերկրյա քաղաքների լուսանկարներով...
Հ.Գ.Տեղադրում եմ մեր հարևան Վրաստանի մայրաքաղաքի մի քանի լուսանկարներ, որոնք,հաստատ, ձեր տրամադրությունը կբարձրացնեն... Շատ գեղեցիկ է...»: