Վարչապետի հետ կապված այս պատմությունից օգտվում են բոլորը, նույնիսկ իմ գործընկերները: Նրանցից մեկը ով ինձ գիտի քսան տարուց ավել, ում հետ տարբեր առիթներով քննարկել եմ ինչ որ հարցեր, վստահել, իմ մասին նյութ է գրում, ակնարկելով Հովիկ Աբրահամյանից փող վերցնելու մասին: Ես էդքան նրանից չեմ նեղվում, ես ավելի շատ ինձնից եմ նեղվում: Իմ պատերազմը իրականում միշտ ինձ հետ է լինում: Հիմա լիքը մարդիկ, ինչ որ խնդիրներ ունեն Տիգրան Սարգսյանի հետ: Պարզ է, նրանցից շատերի համար ինչ որ հեռանկարներ են բացվում, բայց դրա մասին չեմ էլ մտածում: Մեր թիմը հիմա աշխատում է օֆշորային ընկերությունների մասին տեղեկություններ հայթայթելով, դրանց իրական տերերը պետական պաշտոնյաներ են, պատգամավորներ եւ այլ հայտնի դեմքեր: Ու ահա այս մարդկանցից ոմանք ակտիվացել են, որովհետեւ նրանցից մի քանիսին նաեւ հարցումներ ենք ուղարկել: Ինձ մի բան է հետաքրքրում, հիմա ձեզանից ով է հերթական անգամ ինչ որ տղերքի վարձել, որ ինձ հետեւեն:
«Հետք» էլեկտրոնային օրաթերթի գլխավոր խմբագիր
Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից
«Հետք» էլեկտրոնային օրաթերթի գլխավոր խմբագիր
Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից