Խոյ: Խոյերը ոչ միշտ են կարողանում հարաբերություններ կառուցել: Նրանք հաճախ են դուրս գալիս ափերից, կորցնում ինքնատիրապետումը, երբ չեն ստանում այն, ինչ ցանկանում են: Դա կարող է լրջորեն մտահոգել, վախեցնել, նույնիսկ վանել զուգընկերոջը: Այո՛, Խոյերն ուրախ են, նախաձեռնող, բայց լինում են պահեր, երբ անտանելի վարքագիծ են դրսևորում: Նրանք չափազանց իմպուլսիվ են, զգայուն, այդ պատճառով Խոյերի հետ հարաբերություններում երբեմն ստիպված եք ծնողի պես լինել նրանց հետ, ինչը քչերին է դուր գալիս:
Ցուլ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խստագույնս հետևում են իրենց որոշմանը, մտադիր չեն զիջումների գնալ: Վճռականությունը, իհարկե, լավ հատկություն է, սակայն այն Ցուլերին զրկում է ճկունությունից: Նրանք չեն զիջի, չեն համաձայնի փոխզիջման գնալ, իսկ եթե դեմ լինեք, Ցուլերը ձեզ հեշտությամբ թույլ կտան հեռանալ: Բավական դժվար է լինել մեկի կողքին, ով համարում է, որ միշտ ճիշտ է և նույնիսկ չի փորձում իրավիճակը դիտարկել այլ մարդու տեսանկյունից: Ցուլերը կարողանում են կարեկցել, բայց նրանց հետ հարաբերությունները հազվադեպ են պարզ և հանգիստ լինում:
Երկվորյակներ: Խնդիրն այն չէ, որ Երկվորյակները վախենում են պատասխանատվություն ստանձնելուց, պարզապես նրանք հաճախ են փոխում իրենց կարծիքն ու որոշումները: Նրանք չեն ցանկանում խիստ կապվել սիրելիի հետ, քանի որ միշտ ավելի լավ տարբերակի են սպասում: Հնարավոր չէ Երկվորյակներին երկար ժամանակ վանդակում պահել: Եվ նույնիսկ եթե նրանք երկար ժամանակ ամուսնական հարաբերությունների մեջ են, մի օր կարող են արթնանալ և ազատ լինելու անհաղթահարելի ցանկություն ունենալ:
Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ֆանատիզմ են դրսևորում հարաբերությունների զարգացման առաջին օրերին, արագ հրապուրում են իրենց ուրախությամբ, շփվելու կարողությամբ, պայծառությամբ: Բայց երբ ամեն բան լրջանում է, Աղեղնավորներն այդքան էլ չեն ուրախանում, քանի որ հարաբերությունների վրա ջանք գործադրելու ցանկություն չունեն: Նրանք չեն ցանկանում լսել՝ ինչ պետք է անել կայուն հարաբերությունների համար: Նրանց ավելի շատ դուր են գալիս ընկերությունն ու հանդիպումները՝ առանց փոխադարձ պարտականությունների:
Ձկներ: Լինում են ժամանակներ, երբ Ձկները ներամփոփ են դառնում, կարծում, որ ընդհանրապես արժանի չեն առողջ, երջանիկ հարաբերությունների: Այդպիսի պահերին նրանք արհամարհում են զուգընկերոջը, ինչը սովորաբար հարաբերությունների փլուզման պատճառ է դառնում: Թեև Ձկները զուգընկերոջը երկրորդ հնարավորություն են տալիս, վերջիններս հաճախ չեն ցանկանում օգտվել այդ հնարավորությունից: Համաձայնեք, որ բավական դժվար է հաշտվել, հետո կրկին բաժանվել, երբ Ձկները հերթական զգացմունքային ճգնաժամն են ապրում: Բացի այդ՝ Ձկները կարող են բավական դեստրուկտիվ գործել՝ խաբել կամ այնքան ոչ ռացիոնալ և ոչ տրամաբանական քայլեր ձեռնարկել, որ ոչ ոք չկարողանա ոչինչ հասկանալ: