Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա: Facebook-ի էջում այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատունը:
Այցի շրջանակներում Փաշինյանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի հիմնական թեմաները, եվրասիական տարածքում ինտեգրացիոն միություններում համագործակցության հեռանկարները: