Տեղի է ունեցել Երեւանի «Արցախի» սեփականատիրոջ փոփոխություն: Սեւան Ասլանյանին փոխարինել է Կարեն Աբրահամյանը, որը զբաղեցրել է նաեւ ակումբի նախագահի պաշտոնը: Գործարքը կայացել է Ամանորից առաջ, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Հայկական ֆուտբոլը, կարծում եմ, մեծ հեռանկարներ ունի: «Արցախին» վերաբերող բավականին հավակնոտ ծրագրեր ունենք, որոնց ձեռնամուխ ենք լինելու ակումբի համալրման աշխատանքները ավարտին հասցնելուց անմիջապես հետո:
Չնայած իր կարճ պատմությանը՝ «Արցախն» այն ֆուտբոլային ակումբն է, որի կազմում հիմնականում հայաստանցի ֆուտբոլիստներ են` թե' փորձառու, թե' երիտասարդ: Մինչեւ այս մրցաշրջանի ավարտը թիմը պետք է անցկացնի եւս 16 խաղ: Դրանցից յուրաքանչյուրում ակնկալում եմ տեսնել նվիրվածություն, դիտարժան ու արդյունավետ ֆուտբոլ»,- ֆուտբոլիստների եւ մազչական կազմի հետ առաջին հանդիպման ընթացքում հայտարարել է Կարեն Աբրահամյանը: