Գրեթե բոլոր ծնողները ծանոթ են իրավիճակին, երբ կարծես թե դեռ երեկ հրեշտակ թվացող 2 տարեկան երեխան սկսում է ցույց տալ բնավորություն և ոչ համարժեք քայլերով պատասխանում ծնողի քայլերին: Այստեղ դեսից և դենից սկսում են խորհուրդներ հնչել, որ երեխային հոգեբան է անհրաժեշտ: Մենք առանձնացրել ենք ամենից հաճախ հանդիպող 3 դեպք, որոնք հանդիպում են ծնող-երեխա հարաբերություններում:
1. Ամեն ինչին պատասխանում է ՈՉ
Սովորաբար լավ վարքով երեխան հանկարծ սկսում է ամեն ինչին Ոչ պատասխանել և հրաժարվում է շատ բաներից:
Նման պահվածք հիմնականում հանդիպում է 2,5–3 տարեկան երեխաների մոտ:
Ի՞նչ անել. Զինվել համբերությամբ և երեխային տալ ընտրության հնարավորություն:
2. Անընդհատ միևնույն հարցն է տալիս
Երեխաները նման կերպով փորձում են համոզվել, որ իրենց տված պատասխանը ու ռեակցիան կայուն է և չի փոխվում ժամանակի հետ:
Ի՞նչ անել. Չնյարդայնանալը և կրկնելը ամրապնդում է երեխայի մոտ պատկերացումներն ու առարկաների անունները: Այնպես, որ մի զլացեք կրկնել մի քանի անգամ:
3. Գիշերը մի քանի անգամ զարթնելը
Ժամանակ է գալիս , որ երեխայի մոտ սկսվում են տարօրինակ գիշերներ, երբ նա զարթնում է գրեթե ամեն գիշեր և որոշում խաղալ, երգել կամ ինչ որ ուրիշ ոչ նորմալ բանով զբասղվել գիշերվա ժամի համար: Քնի խանգարումներն հիմնականում առաջանում են էնոցիաների և ինֆորմացիայի բազմազանությունից:
Ի՞նչ անել. Սկզբի համար պետք է երեխայի բոլոր ակտիվ զբաղմունքները տեղափխել օրվա առաջին կես, բայց եթե անգամ դրանից հետո գիշերային արթնացումները չեն դադարում , մի՛ զայրացեք, անցկացրեք մի քանի րոպե երեխայի հետ և նա ինքնաբերաբար կքնի;
Նյութի աղբյուր՝ https://www.adme.ru/svoboda-kultura/8-postupkov-rebenka-iz-za-kotoryh-on-kazhetsya-nevospitannym-no-eto-ne-tak-1967265/