«Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի զոքանչը՝ տիկին Անահիտը, որը նաև նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի քույրն է, իրենց շենքի բակի բասկետբոլի դաշտի դուռը փակել ու վրան կողպեք է կախել»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Բակի երեխաները մեր թղթակցի հետ զրույցում երեկ բացատրել են իրենց առջև դուռը փակ լինելու պատճառը: «Թաղապետի գլուխը ցավում է»,- ասել են նրանք:
Եվ, այնուամենայնիվ, թաղապետի հարևանները պետք է գոհ ու շնորհակալ լինեն. չէ որ թաղապետը կամ նրա զոքանչը մեծահոգաբար թույլ են տալիս մարդկանց անարգել մուտք ու ելք անեն շենք»: