«Ժողովուրդ»-ի թղթակիցը հարցազրույց է վարել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ` կապված համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու փաստի հետ:
Ինչպես գրում է թերթը, ռեկտորն իրեն նույնպես մեղավոր է համարում կատարվածի համար:
Ա.Սիմոնյանն իր խոսքում նշել է, որ համալսարանի նշված հաշվապահները բավական երկար ժամանակ են աշխատել համալսարանում:
Թղթակցի հարցին, թե ով է ստեղծված իրավիճակի մեղավորը, ռեկտորը պատասխանել է. «Դա այս ծրագրի թերությունն է: Քանի որ նրանք էլ մասնագիտացված են և համապատասխան կրթություն ունեն, երևի թե այս ծրագրի միջոցով կարողացել են այդ մանիպուլյացիան անել»:
Ա.Սիմոնյանը նաև նշել է, որ կատարվածում իր մեղքը ևս կա` որպես ղեկավարի: Միաժամանակ ռեկտորը հավելել է, որ շատ դժվար է վերահսկել, քանի որ դա ծրագրային թերություն է: