Դոնեցկի Շախտյորի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարել է, որ դեռևս ոչ մի հստակ բան չկա Հենրիխ Մխիթարյանի ապագայի հետ կապված:
«Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը սպասում է այլ ակումբներից առաջարկների: Մենք ուրախ ենք, որ նրանով հետաքրքրված են բարձր կարգի ակումբներ: Սակայն նա պետք է ժամաներ հունիսի 23-ի հավաքին, սակայն դա տեղի չի ունեցել: Եթե նա ոչ մի տեղ չտեղափոխվի, ապա բաց կթողնի խաղաշրջանին պատրաստվելու փուլը»:
Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական Լիվերպուլը և Դորտմունդի Բորուսիան: