«Հայաստանի փոքրիկ երգիչները» ֆեյսբուքյան էջը երեկ ահազանգել էր, որ պատկան մարմինների հապաղման և անուշադրության հետևանքով, փլուզվել է Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը։
Հիշեցնենք, որ այդ շենքում տեղակայված էր Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:
Ներկայացնում ենք Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մեկնաբանությունը՝ Արամի 23-ի պատի փլուզման վերաբերյալ: