Երեւանի «Արարատ-Արմենիան» ձեռք է բերել 24-ամյա սերբ դարպասապահ Ստեֆան Չուպիչին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Չուպիչը հանդես է եկել սերբական «Նովի Սադ», «Բելգրադ», «Դինամո Պանցևո», նորվեգակական «Սարփսբորգ 08» և մի շարք այլ ակումբներում:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը ներկայացրել է «Վոժդովաց» ակումբը: Եղել է Սերբիայի մինչև 19, 21 և 23 տարեկանների հավաքականների խաղացող:
Սերբիայի պատանեկան հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների չեմպիոն: