Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հրաժարականը համաշխարհային ԶԼՄ-ների գլխավոր թեման է: Մինչ հանրությունը ենթադրություններ կաներ, Բենեդիկտոս XVI-ը հայտարարություն արեց, որ իր հրաժարականի միակ պատճառն իր տարիքն ու առողջությունն են. «Ես դա անում եմ հանուն եկեղեցու»,-ասել է Հռոմի պապը: 85-ամյա հոգևորականն ասել է նաև, որ հրաժարականից հետո ինքն իր կյանքի վերջին տարիները կցանկանար անցկացնել վանքում: