Ամերիկյան աստղային աստղադիտակ IRIS-ը հաջողությամբ դուրս է բերվել ուղեծիր Pegasus XL հրթիռի ծրագրավորված վերջին մեկնարկման ընթացքում:Այս մասին իրենց կայքում հայտնում է ՆԱՍԱ տիեզերական գործակալությունը:
L-1011 Stargazer ինքնաթիռը թռիչք է կատարել Կալիֆորնաիայում Վանդենբերգի ավիաբազայից Մոսկվայի ժամանակով 05:30 րոպեին, Խաղաղ Օվկիանոսի վրա հրթիռի բաց թողումը տեղի է ունեցել դրանից մեկ ժամ անց, իսկ 10 րոպե անց ՆԱՍԱ-ի մասնագետները հայտնել են ուղեծիր աստղադիտակի հաջող դուրս բերման մասին:
Ներկա պահին Pegasus XL թևավոր հրթիռների ծրագրավորված թռիչքների վերջինն է, քանի որ ՆԱՍԱ-ի օրակարգում դեռևս չկան այդպիսի առաքելություններ:
IRIS արևային աստղադիտակը պատկանում է փոքր տիեզերական ապարատների դասին, նրա քաշը կազմում է մոտ 200 կգ: Ընդ որում աստղադիտակի գինը կազմում է 181 մլն դոլար:Այն կարող է մի քանի վայրկյանի ընթացքում կատարել բարձր կարգի նկարներ:
Այս աստղադիտակը նախատեսված է Արևի շրջանի քիչ ուսումնասիրված տարածքների հետազոտության համար: Ենթադրաբար սա հնարավորություն կտա պարզելու արեգակնային պսակի աննորմալ ջեռուցման համակարգերը: